‘Հալեպի հայկական թաղամասը կրկին հրթիռակոծվել է, կա զոհ’

797

Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասը կրկին հրթիռակոծվել է, ինչի արդյունքում զոհվել է թաղամասի բնակիչ Վրեժ Չափախջուրյանը: Այդ մասին հաղորդվում է «Գանձասարի» ֆեյսբուքյան էջում: Աղբյուրի համաձայն, կան նաև վիրավորներ:

Հիշեցնենք, որ նախօրեին Հալեպի հերթական գնդակոծության արդյունքում զոհվել էր 72-ամյա Սեդա Բասմաճյանը: Հալեպի բնակչությունը բախվում է նաև խմելու ջրի պակասին: Ջրհորների ջրի օգտագործման հետևանքով գրանցվել են թունավորման բազմաթիվ դեպքեր:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Պարտադիր կուտակային՝ պետծառայողների համար’