‘Հալեպում դիպուկահարի գնդակից հայ երիտասարդ է զոհվել ‘

1170

Հալեպի Նոր գյուղի շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով հայ երիտասարդ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Նա  տեղեկացրել է, որ Ջորջ Թոփալաքյանը զոհվել է դիպուկահարի արձակած կրակոցից: 

Սեպտեմբերի 12-ին Հալեպի Նոր գյուղի շրջանում բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ ակտիվացել էին: Սիրիական ազատ բանակի դիպուկահարները կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ: Կառավարական ուժերը, սակայն, փորձել են անվտանգություն ապահովել:

Նախորդ հոդվածը‘Կարաչիում զոհերի թիվը հասել է 289-ի’
Հաջորդ հոդվածը‘Հ1-ը խախտել է ԱԺ կանոնակարգը’