‘Հալեպում մոտ 109 գնդակահարված խաղաղ քաղաքացիներ են հայտնավերվել’

727

Հալեպի սիրիացի ապստամբները Քուվեյք գետից հրազենային կրակոցով սպանված մարդկանց 79 դիակ են դուրս բերել, գրում է Daily Mail պարբերականի լրագրող Ռութ Շերլոքը:

Ըստ լրագրողի կատարած անմիջական ուսումնասիրության, մոտ տարածությունից հրազենային կրակոցից զոհված 79 անձինք 30-11 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ են: Ընդդիմադիր զինյալները պնդում են, որ գետի հոսանքով դեպի վեր ընկած հատվածում դեռ 3 տասնյակ դի կա, սակայն դրանք առայժմ անհնար է դուրս բերել, քանի որ տարածքը հսկվում է կառավարական բանակի դիպուկահարների կողմից:

Ներկա դրությամբ, գնդակահարվածների կեսի ինքնությունը հայտնի է: Նրանցից բոլորը Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող հատվածի բնակիչներ են եղել, որոնք տարբեր ժամանակներ դուրս են եկել տանից և չեն վերադարձել:

Սիրիայի կառավարությունը կատարվածի մեջ մեղադրել է «ահաբեկչական խմբավորումներին», որոնք փրկագին պահանջելու նպատակով առևանգում են մարդկանց: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում 6 «օրենքով գողեր» համաներմամբ ազատ են արձակվել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա». Մոուն ավելի շատ ունի գավաթի կարիքը’