‘Հալեպում վիրավորված երկու հայերի վիճակը մտահոգիչ չէ’

759

Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած երեք պայթյունների հետեւանքով երկու հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրել է, որ պայթյունների հետեւանքով վնասվել են հայերին պատկանող մի քանի բնակարաններ:

Ըստ աղբյուրի`քաղաքի արտաքին պատկերը մնում է նույնը, իրավիճակի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն մեծ դժվարություններ են առաջ եկել: Երեկվանից Հալեպը հոսանքազրկված է եւ ոչ ոք դրա իրական պատճառը չգիտի, հեռախոսակապը կրկին անկանոն է գործում: Լուրջ հարց է վառելանյութի բացակայությունը, որի հետեւանքով հացի փռերն էլ չեն գործում: Փռերի դիմաց մեծ հերթեր են գոյանում, իրարանցում եւ հրմշտոց է սկսվում մարդկանց մեջ:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ: 

Նախորդ հոդվածը‘Ալ Պաչինոյի Տոնի Մոնտանան նոր վարկածում մեքսիկացի կլինի ‘
Հաջորդ հոդվածը‘Նամակ Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին. Գանձասարի սալիկապատումն անթույլատրելի է’