‘Հալեպ-Բեյրութ ավտոբուսը հարձակման է ենթարկվել, մեկ հայ զոհվել է ‘

772

PERIO NEWS-ը փոխանցում է, որ երեկ Հալեպից Բեյրութ մեկնող ավտոբուսը հարձակման է ենթարկվել զինյալ խմբավորման կողմից: Հարձակման արդյունքում մեկ հայ զոհվել է, մեկը ծանր վիրավորվել, երեքն էլ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի առավոտյան ժամը 7:30-ին: Ավտոբուսը պատկանում էր «Զէյթունի Թուրզ» ընկերությանը: Հարձակումը տեղի է ունեցել Հալեպից շուրջ կես ժամ հեռավորության վրա գտնվող Խանասեր շրջանում:

Տուժածները տեղափոխվել են Հալեպի Րազի եւ Ալթունեան-Գարապաճաքեան եւ Սելեմիէյի հիվանդանոցները:

Նախորդ հոդվածը‘Ծովինար Նազարյանը Լիսկային. Ես էլ եմ ամաչում, որ ազատ ման եք գալիս իմ քաղաքում. Լուսանկար’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ռազմիկ Զոհրաբյանի օֆիսը Կառավարությանը մոտ է, թող չալարի՝մտնի հարցնի ‘