‘Հալիձոր համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական միակ թեկնածուն’

1541

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում օգոստոսի 25-ին անցկացվեց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ըտնրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ նախնական տվյալներով Հալիձորի համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածու, ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Մարատ Գերասիմյանը:

Հալիձորում 442 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 239-ը: Նրանցից 225-ն իր ձայնը տվել է Գերասիմյանի օգտին, 9-ը քվեարկել է թեկնածուի դեմ, 5 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ընտրությունների վերաբերյալ հանձնաժողովը դիմում-բողոքներ չի ստացել:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյան. Գործով զբաղվող դատախազի դիրքորոշումը ահաբեկչության խրախուսման գործողություն է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Զանգվածային պայքարի ակնկալիքով’