‘«Հախվերդյանը տգեղ բան ասաց հարթակից «խուլ գավառից» եկածների մասին»’

1587

Հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

«Ես Հախվերդյան Ռուբոյի երգերը սիրում եմ, լսում եմ, հանած` այսպես կոչված` հայրենասիրականները. դրանք, ի տարբերություն իր «քաղքի տղու» երգերի, ԿԵՂԾ են: Սա իմ կարծիքն է, խնդրում եմ նախապես` ինձ դասեր չտալ: Բայց Ռուբոն ահավոր տգեղ բան ասաց հարթակից` «խուլ գավառից» եկածների մասին: Չմասնավորեցնեմ: Նաեւ ասեմ` խուլ գյուղից եկած` ահնիձորցի Հրանտ Մաթեւոսյանի մեկ մազն անգամ չեմ փոխի Ռուբոյի «քաղքցի» ողջ շրջապատի հետ, իրեն էլ` վերադիր:

Այլ անուններ չեմ տալիս, չնայած` բազմաթիվ են: Սա էլ` հեչ: Րաֆֆի Հովհաննիսյանը թեւերը փռում է` հենց ժողովուրդը գոռում է` սերժիկ, հեռացիր, ինչի՞ չսաստեց պարոն Հախվերդյանին: Ինչու՞ իր ելույթում չփորձեց հարթել նրա էդ տխմար հայտարարությունը: 

Հա\’, մի բան էլ ասեմ. Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահ է, ես ուզում եմ, որ նա հաղթի, եւ մենք պրծնենք էս հրեշավոր իշխանությունից»:

Նախորդ հոդվածը‘Ինչ է անելու Ր. Հովհաննիսյանը մարտի 1-2-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Արտյոմ Ասլանյան. Սերժի «մարտիմեկյան» սադրիչ պլանը ձախողվեց ‘