‘Հակաբեղմնավորիչները եւ համաշխարհային տնտեսության զարգացումը ‘

1023

Միավորյալ ազգերի կազմակերպությունը աշխարհի բնակչության աճը զսպելու նպատակով փորձում է հանրամատչելի ձեւով քարոզել ծնելիության նկատմամբ վերահսկողություն սահմանելու «առավելությունները»: Մասնավորապես, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամն այսօր հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է աճել այն դեպքում, եթե աշխարհի բոլոր կանանց համար հակաբեղմնավորիչները մատչելի լինեն: Հիմնադրամի տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ ծնելիությունը վերահսկելու փորձ կատարող կանայք սովորաբար ավելի առողջ են, ավելի կրթված եւ ավելի շատ են վարձատրվում:

Հիմնադրամի զեկույցում նշվում է, որ երիտասարդ կանայք հաճախ երեխա խնամելու համար ստիպված են լինում կիսատ թողնել ուսումը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան — Լիտվա՝ 4:2’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը բաց թողեց հաղթանակը’