‘Հակաիրանյան նախաձեռնություններում Իսրայելը փորձում է ձեռք բերել Ֆրանսիայի օգնությունը ‘

887

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Փարիզ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Նեթանյահուի նախաձեռնած հանդիպման հիմնական թեման Իրանի միջուկային ծրագիրը կլինի:

«Պաշտոնական այցը հույժ կարևոր նպատակ ունի, քանի որ սա Ֆրանսիայի նախագահի հետ առաջին հանդիպումն է, որի շրջանակներում Նեթանյահուն հույս ունի ամուր գործնական հարաբերություններ ստեղծել», հայտնում է France-Presse լրատվական գործակալության՝ Իսրայելի վարչապետին մոտ կանգնած աղբյուրը:

Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականն ասել է, որ հանդիպման շրջանակներում Նեթանյահուն կանդրադառնա նաև Մերձավոր Արևելքի և Արաբական աշխարհի խաղաղարար գործընթացներին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին անգամ պաշտոնական այցով Փարիզ էր մեկնել 2011-ի մայիսին: Այդ ժամանակ նրան հաջողվեց ֆրանսիացի առաջնորդների աջակցությունը ձեռք բերելով՝ կասեցնել Պաղեստինի մուտքը Միացյալ ազգերի կազմակերպութուն: 

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 18 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանցի ծայրահեղականը մարդասիրական օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին ‘