Հակակառավարական ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

542

Կուբայում վերջին տասնամյակների ընթացքում  կոմունիստական կառավարության դեմ ամենալայնածավալ բողոքի ցույցերի  ժամանակ, որոնք սկսվել են անցյալ կիրակի օրվանից, բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել։

Կուբացիները բողոքում են տնտեսության փլուզումից, սննդամթերքի և դեղորայքի պակասից, գների աճից և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կառավարության գործողություններից։

Cubalex իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ կիրակի օրվանից ամբողջ երկրում ձերբակալվել է առնվազն 100 մարդ՝ ակտիվիստներ և լրագրողներ, մի մասը՝ ակցիաների ընթացքում, մյուսները՝ իրենց տնից դուրս գալու ժամանակ։ Ձերբակալությունները կատարել են ոստիկանները՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցների մասնակցությամբ և ուժի ու հատուկ միջոցների կիրառմամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Կուբայի իշխանություններին կոչ է արել բռնություն չկիրառել ցուցարարների հանդեպ և լսել սեփական ժողովրդի ձայնը։

Ի պատասխան՝ Կուբայի ԱԳՆ-ում հայտարարել են, թե Բայդենն ինքը պետք է նույնն անի ու նաև վերացնի Կուբայի շրջափակումը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻրաքում հրդեհ է բռնկվել հիվանդանոցում
Հաջորդ հոդվածըՀաիթի․ Ձերբակալվել է նախագահ Մոիզի սպանության կազմակերպման մեջ կասկածվող անձը