‘«Հակահարված»-ը կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ի երթին ‘

1472

Այսօր ևս մեկ անգամ իշխանությունները ապացուցեցին, որ չեն հրաժարվել քաղաքացիներին ճնշելու, իրենց իշխանությունը բռնությունների ու հալածնքների միջոցով պահելու հակաժողովրդական գործունեությունից: Մասնավորապես՝ 07.12.12-ին ռեժիմի պատժիչ մեքենա հանդիսացող ոստիկանությունը խոչընդոտեց  «Հակահարված» art խմբի հերթական ակցիան և խմբի երեք երիտասարդներին ապօրինաբար բերման ենթարկեց ու շուրջ երկու ժամ, խախտելով նրանց իրավունքները, պահեց ոստիկանության բաժնում:

Այսպիսով՝ իշխանության եկած հանցագործները փորձում են զրկել մեզ ազատ խոսքի իրավունքից, ճնշել ձերբակալությունների ու բռնությունների միջոցով:

Մենք  չենք գնում բռնությունների, բայց չենք հանդուրժի բռնություն մեր նկատմամբ:

«Հակահարված» art խումբը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին  դուրս գալ փողոց և մասնակցել Ազատության հրապարակից մեկնարկելիք մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթին:

Ցույց տանք մեր անհնազանդությունը, հակահարված տանք ռեժիմին:

«Հակահարված» art խումբ

 

Նախորդ հոդվածը‘Մահացել է բուժքույրը, ումից Քեմբրիջի դքսուհու առողջական վիճակի մասին տեղեկություններ էին կորզել ‘
Հաջորդ հոդվածը‘Վերին Լարսում տեղացած ձյան պատճառով մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ են խցանվել ‘