‘Հակառակորդը գնդակոծել է Բարեկամավանը. Պատասխան գործողություններից ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ. ՊՆ’

2011

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից, օգոստոսի 2-ին, հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ-ն:

Համաձայն աղբյուրի հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

ՀՀ ՊՆ-ն նաև վստահեցնում է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում:

Նախորդ հոդվածը‘Ինչու է սրվել իրավիճակը. 3+1 տարբերակ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ին պետք է «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը’