‘Հակառակորդը կիրառել է «Սմերչ»’

1478

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
 

Նախորդ հոդվածը‘«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ը դադարեցնում է իր հարաբերությունները Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվում են զոհերի մասին նոր տվյալներ’