Հակառակորդը կրակել է սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ

441

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։

PN

Նախորդ հոդվածըAusOpen․ Ջոկովիչը հայտավորված է, Ֆեդերերն ու Ուիլյամսը չեն մասնակցի
Հաջորդ հոդվածըՆախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՊՆ N զորամասի զինծառայող