‘Հակառակորդը սահմանամերձ գոտում քաղաքացիական ավտոմեքենա է գնդակոծել’

1126

Ադրբեջանական զինված ուժերը նախորդ գիշեր հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում քաղաքացիական ավտոմեքենա են գնդակոծել, տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին: Բարեբախտաբար` տուժածներ չկան:

Օգոստոսի 20-ի ցերեկը եւ գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Չինարի, Այգեձոր, Մովսես եւ Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:

7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է հայկական կողմի հետ հրադադարի ռեժիմը: 

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5 շենքի բնակիչները բախվել են շինարարներին պաշտպանող ոստիկանների հետ’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. մեզ ձեռնտու է Ալիեւը’