‘Հակառակորդի գնդակից սպանված Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել’

1000

Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի  13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):

Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում  մահացու հրազենային վնասվածք է ստացել 18.09.2014թ.՝ ժամը 09:15-ի սահմաններում`  N զորամասի մարտական դիրքում:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի՝ խոշտանգումների հարցով առաքելությունը վաղաժամ լքել է Ադրբեջանը’