‘Հակառակորդի գնդակից վիրավորվել է Այգեձորի բնակիչը. ՊՆ-ն հերքում է’

855

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում երեկ՝ հուլիսի 30-ին, հակառակորդի գնդակից խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ինչպես News.am-ին հայտնեց Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը, 1965թ. ծնված Վալերի Ճաղարյանը վիրավորվել է ուսի հատվածում, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Այգեձորում տեղեկություններ են պտտվում, թե Վալերի Ճաղարյանին վիրավորել է ադրբեջանցի դիվերսանտը։ ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում, դիվերսիա չի եղել։

Նշենք, որ վերջին օրերին հակառակորդը ակտիվացրել է հայկական գյուղերի գնդակոծումը, հատկապես՝ այգիների ու արոտավայրերի ուղղությամբ։

 

Նախորդ հոդվածը‘Խեսուս Նավաս. «Մանչեսթր Սիթի»-ի համար շատ կարևոր է, որ թիմը նոր մրցաշրջանը հաջող սկսի»’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը պետական մուրհակ կթողարկի ԿԲ վնասը ծածկելու համար’