‘Հակառակորդի դիպուկահարը վիրավորել է Բերքաբեր գյուղի բնակչին’

1328

Այսօր Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բերքաբերի գյուղում հակառակորդի գնդակից գյուղի բնակիչ է վիրավորվել: Այս մասին aysor.am-իn հայտնել է Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը.

«Դե ընդհանուր կրակոցներ կան, բայց այս դեպքում կոնկրետ դիպուկահարն աշխատեց: Դեպքը եղել է գյուղի ջրամբարի մոտ, որն ամենամոտն է ադրբեջանական դիրքերին»,- պատմել է Արթուր Մադաթյանը` նշելով, որ երիտասարդը ստացել է երկու ոտքերի հրազենային վնասվածքներ.

«Փառք Աստծո, կրակոցները չեն վնասել ոտքերի ոսկորները: Հիմա երիտասարդն Իջևանի հիվանդանոցում է»,- ասել է գյուղապետը:

Արթուր Մադաթյանի խոսքով` հակառակորդը շարունակել է կրակել անգամ այն ժամանակ, երբ գյուղացիները մոտեցել են երիտասարդին օգնելու:

Նախորդ հոդվածը‘Դոլարն այսօր փոխարժեք չունի’
Հաջորդ հոդվածը‘Եռաբլուրում են մի քանի հարյուր ազատամարտիկներ (լրացված)’