‘Հակառակորդի կողմից արձակված գնդակից զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ ‘

887

Հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 28-ին վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության`  զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից, նրա վիճակը բավարար է:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. խաղային ավտոմատներում ծխախոտը մատչելի է անչափահասներին’
Հաջորդ հոդվածը‘Թոշակները կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից. Նախարար’