‘Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ’

1506

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Համձայն հաղորդագրության, միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Երեկվա սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Դինքի գործով կալանավորվել է Ջիզրեի նախկին ոստիկանապետը’