‘Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել’

1186

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ այսօր`հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

Նախորդ հոդվածը‘Դժգոհողները մի խնդիր ունեն, եւ այդ խնդրի անունը Վահե Գրիգորյան է’
Հաջորդ հոդվածը‘Շտուտգարտ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից’