‘Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է մեդալով’

1132

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. ՄԻԵԴ-ի ապտակը վարչախմբին’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Եթե իշխանությունները անկեղծ լինեին, Գյումրիում բախումներ չէին լինի (տեսանյութ) ‘