‘Հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր. ԼՂՀ ՊՆ’

1095

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /79 արկ/ և ՌՊԳ /21/ ու ԱԳՍ /18/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ հայկական կողմից արձակած ականի պայթյունից այդ երկրի ԶՈՒ երեք զինծառայողներ են զոհվել:

Նախորդ հոդվածը‘2014 թվականին բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազել են ‘
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները պահանջում են Հովիկ Աբրահամյանին (ուղիղ)’