‘Հակերային հարձակում հայկական շուրջ 300 կայքի վրա’

1363

Այսօր առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ադրբեջանական Sexavet հաքերային խմբավորմանը հաջողվել է DNS Hijacking հարձակման միջոցով փոփոխություններ կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող  “ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ” կազմակերպությունում, փոփոխության արդյունքում շուրջ 320 հայկական կայքերի դիմելիս այցելուներն ավտոմատ կերպով տեղափոխվել են Խոջալուի դեպքերին վերաբերվող հակահայկական նյութեր պարունակող մեկ այլ կայք: «Հասցեափոխված» կայքերի թվում են Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am, Auto.am, 1tv.am-ը, Paap.am-ը:

Տվյալները վերականգնելու համար հարկավոր է մուտք գործել կայքի կարգավորումների բաժին կամ կապվել “AMNIC Net” կազմակերպության աջակցման թիմի հետ 091 420214 հեռախոսահամարով:

Փոփոխված DNS տվյալներն են`

mydns1.sytes.net

mydns2.sytes.net

ՍիվիլՆեթի տեղեկություններով` հարձակման են ենթարկվել այն կայքերը, որոնց DNS ծառայությունը մատուցում է «Արմենիան դեյթաքոմ քամփնին» (ADC): Ուշագրավ է, որ վերջինիս կայքը ևս անհասանելի է:

«Սա արդեն չորրորդ փորձն է նույն բանը անելու: Մենք միշտ իրենցից մեկ քայլ առաջ ենք եղել, սակայն այս անգամ կարողացել են ավելի առաջ ընկնել: Մեր կայքը հատուկ ենք անջատել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ADC-ի կոմերցիոն տնօրեն Վահե խաչիկյանը` նշելով, որ մեկ ժամում խնդիրը կլուծվի:

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Վարդանյանը նշանակվել է Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն ընդունեց գազի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը’