‘Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել հարազատներին’

1453

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին իրենց որդուց նամակ է փոխանցել:

Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է  Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը` հավելելով, որ եղբորից ստացված նամակները նույնաբովանդակ են. «Իմ մոտ ամեն ինչ լավ է, հույս ունեմ, որ շատ շուտով դուրս կգամ այստեղից»,- գրում է Հակոբը:

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ն օգոստոսի 6-ին հանդիպել էր Ադրբեջանում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և 5 հոգուց բաղկացած ընտանիքի հետ:

 Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է գտնվում 2013թ. օգոստոսի 8-ից: Նա տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. պետք է ջանալ Սուպերգավաթը ձեռք բերելու համար’
Հաջորդ հոդվածը‘«Չելս»-«Ռեալ Սոսյեդադ»՝ 2:0 (տեսանյութ)’