‘Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարին’

791

Հակոբ Ինջիղուլյանի ազգականները հունվարի 16-ին հանդիպել են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավար Սառա Էպրեխտի հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում տեղեկացրել է Կարմիր խաչի երևանյան գրաաենյակի կոմունիկացիաների գծով ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Հանդիպման ընթացքում կազմվել է Ինջիղուլյանին ուղղված նամակ, որը նրան կփոխանցվի հաջորդ հանդիպման ընթացքում»,-տեղեկացրել է նա: Միևնույն ժամանակ, Ամատունին դժվարացել է նշել ռազմագերու հետ հանդիպման ճշգրիտ օրը, միայն նշելով, որ ադրբեջանական կողմից դեռ չկա համապատասխան հաստատում:

Նշենք, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-8-ի գիշերը մոլորվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել հակառակորդի կողմից: 

Նախորդ հոդվածը‘Արա Գյուլերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Անդրեյ Արեշև. Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցությունն իրականում շատ ավելի խորը բնույթ է կրում’