‘Հակոբ Կարապետյան. Քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։’

4280

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցանցերի օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:

Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։

Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»։

 

Նախորդ հոդվածը‘Ռումենիգեն՝ Սանեի տրանսֆերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Ակնկալում եմ ձեր միջամտությունը նախագծերի ընտրության գործընթացն ըստ պատշաճի կազմակերպելու եւ դրանք կյանքի կոչելու հարցում’