‘Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կալանավորվել է, նրա ֆիլմի պրեմիերան՝ հետաձգվել’

1194

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, շուրջ հինգ ժամ քննելով, երեկ ուշ երեկոյան բավարարել է Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Դատական նիստի ընթացքում Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրա համար կանչվել էր շտապ օգնություն: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Քրեորեն պատժելի մի շարք ֆինանսական հանցանքների մեջ կասկածվող նախկին պատգամավորը պատրաստվում էր իր հեղինակած ֆիլմի պրեմիերային, որը պետք է տեղի ունենար փետրվարի 10-ին: Երեկ հայտնի է դարձել, որ «Մոսկվա» կինոթատրոնում նախատեսված պերմիերան անորոշ ժամանակով հետաձգվել է:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» անվանումով ժապավենը, որ դեռ էկրան չի բարձրացել, խիստ քննադատության էր արժանացել սոցիալական ցանցերում:

Նախորդ հոդվածը‘Բադեն-Բադեն. Արոնյանը և Կարլսենը պարտվեցին, այլ արդյունքներ ‘
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աղաբեկյանը ինչե՜ր կաներ, որ Բերձորի բռնությունների տեսանյութը չտարածվեր’