‘Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է (լրացված)’

2489

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) այսօր՝ փետրվարի 2-ին, ձերբակալել են: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Համաձայն կայքի, Հակոբ Հակոբյանին ձերբակալելու որոշում է կայացրել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինը:Նրան բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները և տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես ավելի վաղ նշվում էր մամուլում Հակոբ Հակոբյանի դեմ գործ է հարուցված հարկերից խուսափելու համար: Համաձայն տեղեկատվության, Ճոյտի պարտքը կազմում է մի քանի հարյուր միլիոն դրամ:

18:41

Քիչ առաջ դեպքի կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել ֆինանսների նախարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է©

 Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Մի ուրվական էր շրջում Բերձորում՝ Սերժ Սարգսյանի ուրվականը’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը Բերձորի դեպքերը չի դատապարտում, «որովհետեւ այնտեղ չի եղել» ‘