‘ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը կհրապարակվի ժամը 16:00 (լրացված)’

1112

Քիչ առաջ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրառում է կատարել, համաձայն որի՝ Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավճիռը Վերաքննիչ դատարանը կհրապարակվի ժամը 16:00:

Նախորդ դատական նիստին դատարանը չէր հայտնել այսօրվա դատական նիստի ժամը: Քիչ առաջ մեզ հայտնի էր դարձել, որ դատական նիստի սկիզբը նշանակված է 14:00-ին, ինչը, փաստորեն, իրականությանը չի համապատասխանում:

Նախատեսվում է նաև, որ այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի արդեն 2 տարուց ավելի անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը:

 

 
Քիչ առաջ մեզ հետ զրույցում Կոնգրեսի ակտիվիստների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հաստատեց, որ նիստը տեղի կունենա ժամը 16:00-ին: Այդ մասին նրան ծանուցել են Վերաքննիչ դատարանից:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը կմեկնի Բրյուսել, իսկ Տարոն Մարգարյանը՝ Փարիզ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա’