‘ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը կհրապարակվի ժամը 14:00’

811

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ, կհրապարակի ՀԱԿ 4 ակտիվիստների գործով դատավճիռը: Նախորդ դատական նիստին դատարանը չէր հայտնել այսօրվա դատական նիստի ժամը: Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստի սկիզբը նշանակված է 14:00 –ին:

Նախատեսվում է նաև, որ այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի արդեն 2 տարուց ավելի անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը:

Նախորդ հոդվածը‘Զորի Բալայանի նամակը Պուտինին. Վերադարձ Ղարաբաղյան Գյուլիստանին ‘
Հաջորդ հոդվածը‘«Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ընկերությունները Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ամենաարդյունավետ մասնակիցներն են’