‘ՀԱԿ ակտիվիստների գործ. Երկուշաբթի դատարանը կհրապարակի վճիռը (Տեսանյութ)’

1393

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը: Կողմերը ներկայացրին իրենց վերջնական ճառերը:

Գործով որպես մեղադրյալներ անցնող Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը հրաժարվեցին ճառից` հայտարարելով, որ ոստիկանության ցուցմունքները բացահայտ կեղծ են, և առաջադրված մեղադրանքը՝ շինծու, ինչպես նաև դատը ունի քաղաքական դրդապատճառներ: Արտակ Կարապետյանը «մեղադրեց» դատախազին լավ սցենար հորինել չկարողանալու մեջ: Սարգիս Գևորգյանը իր ճառում հայտարարեց, որ գործը ուղղորդվում է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից, իսկ ինչ վերաբերում է նախաքննությանը, ապա այն ուղղորդվել է անմիջապես Ալիկ Սարգսյանի կողմից: Սարգիսը կոչ արեց դատարանին կայացնել արդար վճիռ, սակայն քանի որ ապրում ենք Հայաստանում, նա պետք է հատուկ կամք դրսևորի՝ հակառակվելու այս ռեժիմին:

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը ասաց, թե չի կարծում, որ ճառից է կախված լինելու իր դատավճիռը: Սակայն մեջբերեց դատարանի կողմից կարևոր ապացույցների անտեսվելը, որի հետևանքով կպարզվեր, որ մեղադրանքը շինծու է: Նշեց, որ առաջին օրվանից, երբ բերման ենթարկվեցին, բոլոր որոշումները կայացվել են քաղաքական իրավիճակի համաձայն` իշխանությունների կողմից: Տվյալ քրեական գործում որևէ դրվագ չապացուցվեց, անգամ որևէ վարչական խախտում գոյություն չուներ: Առաքելյանը այս գործը համեմատեց Լիսկայի որդու գործի հետ, որին հանրությունը պահանջում էր բանտարկել, սակայն ազատ արձակեցին, իսկ հիմա, երբ 27 լրատվամիջոցներ և հարյուրից ավելի հարգանք վայելող հասարարական գործիչներ պահանջեցին, որ ազատ արձակեն Տիգրան Առաքելյանին, դատարանը մերժեց:

Ճառով հանդես եկավ նաև դատախազը, ով կրճատ պատմեց դեպքը՝ առանց հիմնավորելու մեղադրանքը, ավելին` նա կարծես թե տեղյակ չէր, որ վկա Շահեն Հարությունյանի հեռախոսահամարի վերծանումները տրվել են Վիվասելից, քանզի իր ելույթում նշեց Արմենթել անունը: Դատախազը տեղյակ չէր նաև, որ տղաների մոտ որևէ շուն չկար:

Դատախազը միջնորդեց համաներում կիրառել միայն Արտակ Կարապետյանի նկատմամբ, իսկ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ՝ պայմանական չկիրառել դատավճիռը:

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը իր վերջին խոսքում մակագրությամբ Քրեական օրենսգիրք նվիրեց  դատարանին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի երկուշաբթի, ժամի մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:

Ձեզ ենք ներկայացնում այսօր կայացած դատական նիստի տեսաձայնագրությունն՝ ամբողջությամբ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Հրանուշ Հակոբյանը տոնում են ‘