‘ՀԱԿ ակտիվիստների դատավարություն. Ցուցմունք տվեց Արեգ Գևորգյանը’

1408

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վճռաբեկ քրեական դատարանում շարունակվեց ՀԱԿ 4 ակտիվիստների գործով դատավարությունը: Ընդմիջումից հետո դատարանում վկայություն տվեց Արեգ Գևորգյանը, որը 2011թ.-ին օգոստոսի 9-ին՝ դեպքի օրը գտնվել է Կարապի լճի մերձակայքում եւ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ: Հիշեցնենք, որ Արեգ ԳԵւորգյանը նույնպես, Սահակ Մուրադյանի եւ Վահագն Գեւորգյանի հետ միասին, ներգրավված էր գործում որպես մեղադրյալ: Այսօր, վկայի կարգավիճակում ցուցմունք տալով դատարանում, Արեգ Գևորգյանը մի հետաքրքիր դրվագ ավելացրեց Սահակ Մուրադյանի պատմածին. մեկուսարանում Տիգրան Առաքելյանին է մոտեցել ոստիկաններից մեկը և իր քթից հոսող արյունը սրբել է Տիգրանի վերնաշապիկով: «Հասկանալի է, որ նա այդ արեց՝  պատրանք ստեղծելու համար, թե իբր իր քթի վնասվածքը Տիգրանն է հասցրել»:

Արեգ Գևորգյանը նաև տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ ինքը չի արել այնպիսի մի արարք, որ արած չլինի, ասենք, գործով մեղադրյալ Սարգիս Գևորգյանը, բայց վերջինս այժմ մեղադրյալի աթոռին է, իսկ ինքը՝ վկա: Ըստ Արեգ Գևորգյանի, այս ամենը վկայում է այն մասին, որ գործը քաղաքական է և որ հրահանգ կաէ՝ կա հենց այս չորս երիտասարդներին ներգրավվել որպես մեղադրյալ:

Այնուհետև՝ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ դեպքից երկու օր անց տված մամուլի ասուլիսի սղագրությունը, որտեղ Սարգսյանը ակնհայտորեն ուղղորդում է նախաքննությունը և պատմում է դեպքի օրը կատարված իրադարձությունների՝ իր վարկածը:
Սղագրության հրապարակումից հետո դատարանը որոշեց չհրապարակել նույն ասուլիսի տեսաձայնագրությունը և անցավ խորհրդակցական սենյակ՝ քննելու պաշտպանական կողմի հերթական միջնորդությունը՝ դատարան հրավիրել Ալիկ Սարգսյանին՝ վկայություն տալու: Պաշտպանական կողմը պնդում է, որ Ալիկ Սարգսյանը դատաքննության ամենակարեւոր վկան կարող է լինել: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը գերմանական Kicker պարբերականին’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը (տեսանյութ)’