‘ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին պահանջում է իր օգտին ոստիկանությունից 850 հազար դրամ գանձել ‘

1094

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին դիմել Կենտրոն և Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան և պահանջել որպես նյութական վնասի հատուցում ՀՀ ոստիկանությունից իր օգտին 850 հազ. դրամ բռնագանձել: Դիմումի օրինակը Գասպարին տեղադրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում.

Կենտրոն և Նորք –Մարաշ Համայնքների
Ընդհանուր Իրավասության Դատարան
Հայցվոր` ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարի
Պատասխանող`ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան,
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Հայցադիմում
Հայտնում եմ` 2011 թ. մարտի 3-ին Հանրապետության Հրապարակից ոստիկանության կողմից բերման եմ ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ենթարկվել եմ վարչական ձերբակալման և իմ նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ: 2011թ. ապրիլին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարանին` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իբր իմ կողմից իրավախախտում կատարելու համար: Ավելի քան 15 ամիս տևած դատական գործընթացի ավարտին` ոստիկանությունը դիմում է ներկայացրել վարչական դատարան և հրաժարվել իր հայցից: Իսկ վարչական դատարանը 21 հուլիս 2012թ. կայացրել է վճիռ իմ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին: Ոստիկանության գործողությունների և ներկայացված անհիմն մեղադրանքի պատճառով 2011թ. մարտի 3-ից մինչև 2012թ. հուլիսի 21-ը ես իմ անմեղությունը ապացուցելու համար հատկացրել եմ մեծ էներգիա և ժամանակ, ուստի և դիմում եմ դատարանին և պահանջում` որպես նյութական վնասի հատուցում ՀՀ ոստիկանությունից իմ օգտին բռնագանձել 850.000 դրամ:
Դիմող`Վարդգես Լ. Գասպարի
18.09.2012 թ.

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ ԵՄ. Ընդդիմադիր բոլոր ուժերի երիտթևերը ՀԱԿ երիտասարդների կողքին են’
Հաջորդ հոդվածը‘Հունան Պողոսյանը ՏԻՄ ընտրությունների հետ կապված հանձնարարականներ է տվել’