‘ՀԱԿ Գյումրիի կառույցը քարոզչական երթ է անցկացնում քաղաքում’

920

Այսօր և վաղը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ համակիրները Գյումրիում երթ են կազմկերպում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային կառույցի համակարգող, Գյումրին ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ պատգամավորության թեկնածու Մուրադ Գրիգորյանը:

«Քարոզչական, իրազեկման երթ կլինի քաղաքի երկու հատվածներում: Երթուղին որոշված է»,- նշեց նա: 

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ նշանակված են առաջիկա կիրակի՝ դեկտեմբերի 2-ին: Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ: Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է նաև Արման Սահակյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը:

Նախորդ հոդվածը‘Միշել Օբաման, Մադոնան և Ռոմնին հայտնվել են տարվա անհաջողակների ցուցակում’
Հաջորդ հոդվածը‘Ֆաբիո Կանավարո. «Ոսկե գնդակին» արժանի են Պիրլոն կամ Ինյեստան’