‘ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավարը՝ քաղաքում ընտրությունների արդյունքների մասին (Տեսանյութ)’

1247

«Շիրակի մարզում եւ Գյումրիում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կրած պարտության մասին կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաեւ տեղի պատասխանատուների գնահատականը մեկն է` սոցիալ-տնտեսական ծանր դրության մեջ գտնվող շիրակցին դեմ է քվեարկել իշխանական թեկնածուին, ինչն, ըստ ՀՀԿ-ական գործիչների, ինչ-որ տեղ հասկանալի է: Դա ուղղակի մարտահրավեր էր գործող իշխանությանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը: Սակայն Հայ ազգային կոնգրեսի Գյումրու համակարգողը բոլորովին այլ կարծիքի է: Տեղի հանրապետականներն իրենց աշխատանքում թերացել են՝ թույլ տալով կազմակերպչական լուրջ վրիպումներ, ինչն էլ, ըստ Մուրադ Գրիգորյանի, հանգեցրել է ՀՀԿ թեկնածուի խայտառակ պարտությանը Շիրակի մարզում: Մանրամասները՝ GalaTV-ի տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ արտահերթ համագումարը կմեկնարկի վաղը կեսօրին’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ շենքն աճուրդի կհանվի մարտի 5-ին’