‘ՀԱԿ երիտթեւը պատրաստ է համագործակցության` ընտրությունների օրինական ընթացքի վերահսկման համար ‘

1379

Հայ Ազգային Կոնգրեսի Երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ` որտեղ անդրադարձել են Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հայ Ազգային Կոնգրեսի Երիտասարդական միությունը, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրությունների կարևորությունը ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգման և ընտրական գործընթացում օրինականության հաստատման հարցում, պատրաստակամություն է հայտնում համագործակցել Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և կազմակերպությունների հետ՝ բուն քվեարկության օրը, ինչպես նաև նախընտրական և հետընտրական շրջաններում` Սերժ Սարգսյանի գլխավորած ընտրակեղծարար իշխանություններին դիմակայելու և ընտրությունների օրինական ընթացքի վերահսկման համար»:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Չի կարելի միայնակ ամուսնանալ ‘