‘ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և Նոր Հայաստանը մարտի 1-ին համատեղ հավաք-երթ կանցկացնեն’

2525

Մամուլի համատեղ հաղորդագրություն

Մարտի 1-ին հավաք-երթ անցկացնելու մասին

19-ը փետրվարի 2016 թ. Երևան

Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2016 թ. մարտի 1-ին հրավիրում են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:

Հավաքի մեկնարկը՝ Ազատության հրապարակ, 18:00: Երթը կընթանա Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով:

Հայ Ազգային Կոնգրես
Հայաստանի Ժողովրդական կուսակցություն
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյան. «Տուխելի օրոք «Բորուսիան» հարձակվողական ֆուտբոլ է խաղում»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’