‘ՀԱԿ-ը չի բացառում թիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը ‘

1010

Բացառված չէ, որ թիվ 35 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսը սեփական թեկնածուով հանդես գա: Այս մասին iLur.am-ին հայտնեց Գյումրիում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Մուրադ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ առաջիկայում կորոշվի ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափը, իսկ այժմ Գյումրիում ՀԱԿ-ի կառույցը զբաղված է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով:

«Այն հանգամանքը, որ իշխանությունը սևեռված է 35 ընտրատարածքի առաջիկա ընտրությունների վրա, արդեն իսկ հուշում է, որ նույնիսկ ընտրովի մարմինների գործում իշխանությունը գործում է չոր, կացնային մեթոդներով»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում ընտրվեց Գյումրիի քաղաքապետ եւ այդ պաշտոնը ստանձնելու համար հարկադրված էր հրաժարվել պատգամավորական մանդատից։

Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ այս ընտրատարածքում առաջադրելու է Արման Սահակյանի թեկնածությունը:

Նախորդ հոդվածը‘Ֆալկաոն՝ «Real Football»-ի գովազդային հոլովակում’
Հաջորդ հոդվածը‘Լեդի Գագան այցելել է Ջուլիան Ասանժին’