‘ՀԱԿ խմբակցությունը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել ցանկացած օր կենսաթոշակների հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար’

1114

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ: Ինչպես տեղեկացնում է Կոնգրեսի մամլո ծառայությունը, նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի`«Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը:

Քննարկվել է նաև կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, և որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել, ցանկացած օր նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Մարտին Սկորսեզեի 10 լավագույն ֆիլմերը’