‘ՀԱԿ խմբակցությունը քննարկել է մոտակա անելիքները (տեսանյութ)’

1519

Այսօր՝ ամառային արձակուրդներից հետո տեղի է ունեցել ՀԱԿ խմբակցության առաջին նիստը, որից հետո խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց մոտակա անելիքները և մասնավորապես հայտնեց, որ խմբակցությունը այսօր շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Քննարկվել է նաև քառյակի կողմից առաջ քաշված 12 կետերի կատարման ընթացքը, դրա հետ կապված հանրահավաքի կազմակերպումը, նրա օրակարգը:

«Անկախ նրանից 12 կետերը կկատարվեն, թե չեն կատարվի Հայ Ազգային Կոնգրեսը մնում է այն տեսակետին որ օր առաջ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի կործանարար ռեժիմից»,-նշեց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի մերօրյա «ամազոնուհիները» փեսացու են փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է քվեարկության դնել նոր կառավարության վստահության հարցը’