‘ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը՝ մարտի 22-ին (Տեսանյութ)’

2199

Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին՝ Կառավարության նիստերի դահլիճում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ կուսակցությունների դաշինքի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա հրապարակեց նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի կազմը:

Դրանում ընդգրկված են Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Սամվել Աբրահամյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Կարինե Դավոյանը, Զոյա Թադեւոսյանը, Եվա Ադամյանը, երիտասարդներից՝ Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Արեգ Գեւորգյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Թեւմուրազյանը:

Այլ մանրամասներ կներկայացնելնք ավելի ուշ:   

Հիշեցնենք, որ օրերս տված հարցազրույցում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել Կոնգրեսը կուսակցությունների դաշինքից միասնական կուսակցության վերածելու առաջարկով: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացած վնասվածքից հիշողության կորուստ է ունեցել. Տեսանյութ’