‘ՀԱԿ-ն առայժմ չի քննարկել թիվ 1 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու հարցը ‘

1003

Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի քննարկել Ավան և Նոր Նորք համայքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին iLur.am-ին հայտնեց Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: 

«Հաջորդ շաբաթվա ընթացքում այս հարցը կքննարկվի»,- հավելեց նա: 

Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, սակայն «Հարսանքարի» հայտնի դեպքերից հետո նա վայր դրեց մանդատը: Հայրապետյանի հրաժարականից հետո 80-օրյա ժամկետում պետք է անցկացվեն պատգամավորի նոր ընտրություններ: Այս ընտրատարածքում առաջադրվելու մասին արդեն իսկ հայտարարել են «Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը և լրագրող Արտակ Եղիազարյանը:

Նախորդ հոդվածը‘ Մոսկվայում 19-ամյա հայ երիտասարդ է կորել’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն կոչ է արել ընտրություններում տապալել Յանուկովիչին (տեսանյութ)’