‘ՀԱԿ-ն արտոնագիր ու նոր կնիք է ստացել. Մամուլ’

1334

Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ ավարտվել է ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու գործընթացը, և ՀԱԿ-ն ստացել է արտոնագիր ու նոր կնիք: Այնպես որ, Կոնգրեսը մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին հայտ կներկայացնի նորաստեղծ ՀԱԿԿ ցուցակով:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում Զոյա Թադևոսյանն է, երրորդում՝ Արման Մուսինյանը:

Նախորդ հոդվածը‘Պարապ մարդու զբաղմունք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի բանկային համակարգում կուտակված է հայկական կասկածելի ծագմամբ կապիտալի մի զգալի մասը. Մամուլ’