‘ՀԱԿ-ում քննարկվել է ընտրություններին մասնակցության հարցը ‘

1036

Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկել է դեկտեմբերի 2-ին սպասվելիք ընտրություններին մասնակցության հարցը:

«Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի հերթական նիստում քննարկվել են Ավանում և Գյումրիում թափուր մնացած պատգամավորական տեղերի համար դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին մասնակցության հարցը: Որոշվել է, որ քննարկումները կշարունակվեն, դեռևս վերջնական որոշում չկա»,-  iLur.am-ի հետ զրույցում ասաց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա փոխանցմամբ՝ նիստի ժամանակ քննարկվել է նաև հերթական քառօրյայի, ինչպես նաև աշնանային նստաշրջանի ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացվելիք օրինագծերը, քննարկվել է նախորդ քառօրյայի ժամանակ Վարդան Օսկանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի  միջնորդությունն ու դրա շուրջ տեղի ունեցած գործընթացը:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ. ՌԴ դեսպանն իր հայտարարությամբ ՀՀ իշխանություններին գնահատական է տվել ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ-ն խորհուրդ է տալիս «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ խաղից երկու ժամ շուտ’