ՀԱՀ նախկին նախագահ Զուման «ընտրեց» կալանավայրը

429

ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման, որը պետությունը ղեկավարել է 2009-2018 թթ․, բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել էր 15 ամսվա ազատազրկման՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Նրան հինգ օր ժամանակ էր տրվել՝ ոստիկանությանը հանձնվելու համար, հակառակ դեպքում կալանքի օրդեր էր տրվելու։

Նախագահը մի քանի օր հրաժարվում էր հանձնվել, իսկ նրա տան մոտ հերթապահում էին իր կողմնակիցները։ Սակայն հինգշաբթի գիշերը նախկին նախագահը համաձայնել է կրել իր պատժաժամկետը։

79-ամյա Զումայի կառավարման տարիներին բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ են ծագել։ Դրանից առաջ նա եղել է Նելսոն Մանդելայի զինակիցը և ՀԱՀ-ում ապարտեիդի ժամանակաշրջանում բանտում էր հայտնվել որպես վարչակազմի դեմ պայքարող մարտիկ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼիտվան մտադիր է պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին
Հաջորդ հոդվածըԸստ Թրամփի` ինքը գրաքննության զոհ է