‘Հաղթանակը չի վաճառվում. Արթուր Աբրահամ’

904

«Իրազեկ ընտրող» նախագիծը նկարահանել է տեսահոլովակների մի շարք, որի նպատակն է մարզաշխարհի հայտնի հայ ներկայացուցիչների միջոցով կոչ անել և հորդորել ՀՀ քաղաքացիներին 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ հրաժարվել ընտրակաշառքից։ Նրանց շարքում են Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը, Արթուր Աբրահամը։

«Ես գնում եմ դեպի ռինգ միայն հաղթանակի։ Եղել է, որ պարվել եմ։ Շատ ծանր եմ դա տանում, անքուն գիշերներ։ Զգում էի շատ մեծ ցավ, երբ երկու կողմից  ծնոտս կոտրվել էր։ Սակայն եթե մի մարդ ուզում է հաղթել, ապա դա նույնպես չի ազդում նրա վրա։ Եթե հեշտ է լինում, բոլորն էլ կարողանում են դա հաղթահարել։ Երբ որ ծանր է լինում, նոր երևում է սպորտսմենի որակը։ Շատ առաջարկներ են լինում, կարող ես քեզ… Մի խոսքով՝ վաճառել ինչ-որ գումարի դիմաց։ Դա աններելի սխալ է ամեն մի մարզիկի համար։ Ձեռքի բարձրացնելը փողով չես կարող գնել, դա անգին է», – ասել է Արթուր Աբրահամը։

SportArmenia.com

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության նախկին ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’