‘Հաղորդավարուհի Լիլուի «անեծքը» կառավարությանը. Սառեն ցրտից, վախենան գազն ուժեղացնել ‘

2243

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` Լիլուն, Ֆեյսբուքում գրում է.

«Երբեք իմ շուրթերից անեծք դուրս չի եկել` նույնիսկ կատակով: Ամենամեծ անեծքս եղել է «Աստված քո սրտով քեզ տա»-ն: Բայց այսօր հոգուս ողջ ուժգնությամբ եմ ցանկանում, որ բոլոր պատգամավորները, կառավարության անդամները և, հատկապես, հայ-ռուս-գազի պատասխանատուները սառեն ցրտից, վախենան գազն ուժեղացնել, որ հետո տակից դուրս գալու խնդիր չունենան, հետո գազի վարձը տեսնեն -լեղաճաք լինեն, բայց գումարը չգտնեն վճարելու, ու իրենց գազն անջատվի:
Բա դուք խիղճ ունե՞ք: Ի՞նչ է նշանակում-մեզ չի հետաքրքրում, չեն վճարում` անջատե’ք: Բա դու , ողորմելի արարած, մի հրաման չիջեցնե՞ս, որ զիջումների գնան գոնե այս ամիս: Իբր կարիքավոր ընտանիքներին կընդառաջե՞ն: Ամբողջ ժողովուրդն է կարիքավոր` ձեզանից բացի, էդ ո՞վ է որոշում, թե ով կարող է վճարել, ով` ոչ: Մեր գրպանից հազար դրամ պոկելու համար` ամեն ինչի կգնաք. բա հիմա ո՞ւր եք»:  

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը ԵԽԽՎ-ում մարտի 1-ի վերաբերյալ հարց է ուղղել նախագահող Ավստրիայի ԱԳ նախարարին ‘
Հաջորդ հոդվածը‘Ի լրումն iLur.am-ի այսօրվա խմբագրականի. Ընթերցողի արձագանք’