‘ Հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից՝ ՉԺՀ-ի ղեկավարի անունը սխալ կարդալու համար’

1171

Հնդկական հեռուստատեսության հաղորդավարուհուն հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինին անվանել է «Տասնմեկ Ցզինպին»՝ շփոթելով նրա անվան անգլերեն գրությունը (Xi)` հռոմեական XI թվի հետ, հաղորդել է Reuters գործակալությունը:

«Դա աններելի սխալ է: Մենք մի քանի ամսով նրան հեռացրել ենք եթերում նորությունների հաղորդումից»,- գործակալությանը հայտնել է Doodarshan հեռուստատեսության ներկայացուցիչը, որի եթերում հնչել է սխալ անունը:

ՉԺՀ նախագահն այս շաբաթ այցելել էր Հնդկաստան՝ երկու երկրների միջև առևտուրն ու տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապն ընդունել է Հայաստան գալու հրավերը’
Հաջորդ հոդվածը‘ Ուկրաինայում գերիների փոխանակությունը կկայանա շաբաթ օրը’