‘Համալիրը ՊՆ-ին հանձնելով «անորոշությունները թաքցնելն ավելի հեշտ կլինի». Կորյուն Գրիգորյան’

996

Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները համալիրը վերածել են հասարակական զուգարանի, բազմոցները հանում են դուրս և արևի տակ նստում: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Նրա խոսքով, ընկերությունը չի պատրաստվում հանձնվել և հույս ունի, որ պարտքերը մարելու դեպքում համալիրը ետ կվերադարձվի: «ՄՀՀ պարտքը կառավարությանը կազմում է 25 մլն.դոլար, այն ժամանակ, երբ ներդրումները կազմել են 42 մլն.դոլար: Հետևաբար, ազգայնացումից հետո կառավարությունն ստիպված կլինի վճարել այն ներդրումների դիմաց, որոնց համար ունենք պարտքեր»,-նշել է նա: Ընդ որում, Գրիգորյանը նաև նշել է, որ պաշտպանության նախարարությունը, որի հաշվեկշռին է փոխանցվել համալիրը, պարտք է 60 մլն.դրամ: «Քանի որ ընկերության հաշիվները սառեցված են, մենք հույս ունեինք այդ գումարով վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն, ինչպես տեսնում եք, ՊՆ չի պատրաստվում վերադարձնել պարտքերը»,-հայտարարել է նա:

Գրիգորյանի համար անհասկանալի է նաև, թե ինչու կառավարությունը ՄՀՀ փոխանցել է պաշտպանության, այլ ոչ թե մշակույթի կամ սպորտի նախարարությանը: «Կա միայն մեկ տրամաբանական պատասխան, և դատական գործընթացը կլինի փակ, անգամ փաստաբանները չեն կարող խոսել գործի մասին, հետևաբար, բոլոր  «անորոշությունները թաքցնելն ավելի հեշտ կլինի»,-հայտարարել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակության մասին պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանը պատրաստվում է քրեականացնել հայերի ու հույների ցեղասպանության ժխտումը-PanARMENIAN.Net’